Քաղաքական միավորումնե՞ր կլինեն. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան քաղաքական շոկը արտահերթ ընտրություններով հաղթահարելու՝ իշխանությունների ցանկությունը կարծես ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը:

Հասարակության զգալի մասը կարիք ունի նոր քաղաքական դեմքերի, ովքեր չեն ասոցացվում նախկին եւ ներկա իշխանությունների հետ, ինչը առաջ է բերում նոր, երրորդ բեւեռի ձեւավորման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են արվում։

«Փաստի» տեղեկություններով, օրեր առաջ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հասարակական կառույցների ղեկավարների եւ այլ, հեղինակավոր անձանց հավաք, ովքեր անդամագրված չեն որեւէ քաղաքական ուժի:

Հավաքին մասնակցած հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր պլատֆորմը ստեղծվում է ազգային եւ հոգեւոր արժեքներ կրող մարդկանց հենքի վրա։ Մեր հարցին՝ անակնկալ միավորումներ սպասվո՞ւմ են, թերթի զրուցակիցը դրական պատասխան է տվել՝ հավելելով` պլատֆորմը ընդգրկուն է եւ միավորելու է բարձր հեղինակություն վայելող բազմաթիվ անձանց, եւ այդ մասին տեղեկատվություն կլինի գործընթացը ավարտին հասցնելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս