ԱՀԿ-ի փորձագետների խումբը ժամանել Է Ուհան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները հունվարի 14-ին ժամանել են Ուհան կորոնավիրուսի առաջացման հետքերի որոնումները որոշելու համար: Ինքնաթիռի վայրԷջքի կադրերն ուղիղ եթերով հեռարձակել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Չինաստանի իշխանությունները, երկրում գործող կանոնների համաձայն՝ փորձագետները պետք Է անցնեն 14-օրյա կարանտին, այդ ժամանակ նրանք չինացի մասնագետների հետ կոնսուլտացիաներ կվարեն տեսակապով:

Պատվիրակության կազմի մեջ են մտնում մասնագետներ Ռուսաստանից, Ավստրալիայից, Դանիայից, Գերմանիայից, Քենիայից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Կատարից, Սուդանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից, ինչպես նաեւ նրանց գործընկերները Չինաստանից:

Ավելի վաղ ԱՀԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսով առաջին վարկաման աղբյուրի որոնումներն անհրաժեշտ Է սկսել Չինաստանի Ուհան քաղաքից: Անցյալ տարվա ամռանը ՉԺՀ են այցեել երկու փորձագետներ հիմնական առաքելության նախապատրաստման նպատակով: Այդ ուղեւորության արդյունքն Է դարձել Չինաստանի եւ կազմակերպության մասնագետների մշակած փաստաթութը «ԱՀԿ-ի ղեկավարությամբ մջազգային խմբի գործունեության հետազոտությունների եւ ծրագրի մասին»

Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ինչից հետո տարածվել Է երկրների մեծ մասում: 2020 թվականի մարտի 11-ին միջազգային կազմակերպությունն այն համավարակ Է ճանաչել: Համավարակի սզբից ի վեր աշխարհում վարակվել Է 91,6 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 1,9 միլիոնը մահացել Է: Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, արձանագրվել Է վարակման 3 471 053 դեպք, ապաքինվել Է 2 854 088 մարդ, 63 370-ը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս