ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավորների թիվը կավելանա. ինչ գործեր կքննեն նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ընդունվեց  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին հարցը:  Նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, թե այս օրենքով փոփոխություններ են կատարել եւ երկու մասնագիտացում ավելացրել: Լինելու է հակակոռուպցիոն գործեր քննող մասնագետ: Նա երկու հիմնական խնդիր առանձնացրեց, որ դատավորների թվաքանակի խնդիր կլուծվի, որի մասին միշտ բարձրաձայնվել է եւ մյուս հարցն էլ այն է, որ անընդհատ հասարակությանը հուզում է դատական ակտերի օբյեկտիվությունը եւ նոր ընթացակարգը կնպաստի հավատի բարձրացմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե դատաիրավական բարեփոխումների մասով նոր փուլ են մտնում եւ այս փաթեթն էլ շատ կարևոր մաս է այդ բարեփոխումների:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս