Զինված տղամարդ՝ «Ամիրա Պալաս» հյուրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել եւ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք են առաջադրվել այն բանի համար, որ նա անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և ապօրինի պահել է հրազեն և ռազմամթերք: Արդյումքում այդ ռազմամթերքով գտնվել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի 55/7 հասցեում գործող «Ամիրա Պալաս» հյուրանոցում:

Մասնավորապես նա իր մոտ՝ սև գույնի կաշվե պայուսակում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող նախկին ԽՍՀՄ 1944թ գործարանային արտադրության «TT» մոդելի «ЧБ 119» համարի 7,62մմ /7,62X25 տրամաչափի, կրակելու համար պիտանի ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող թվով 16 հատ նախկին ԽՍՀՄ 1952թ., 1953թ., 1945թ. և 1948թ. գործարանպյին արտադրության 7,62 մմ /7,62X25/ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ, որոնք նախատեսված են համապատասխան տրամաչափի ակոսափող զենքերից /օր.’ «TT» տեսակի ատրճանակներից, այդ թվում հայտնաբերված «TT» տեսակի ատրճանակից և այլ զենքերից կրակելու համար/ և պիտանի են կրակելու համար: Իրավապահները հայտնաբերել են նրան եւ կալանավորել:




Լրահոս