
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը երեխաների մոտ ի հայտ է գալիս մի շարք տարբերակիչ ախտանիշներով, գրում է Express֊ը: Նոր շտամով հիվանդ երեխաների կեսից ավելին տառապում է հոգնածությունից, նորածինների մոտ հիվանդությունը կարող է դրսևորվել հիստերիաների և լացի ձևով: COVID-19 տառապող երեխաների 53% -ը գանգատվել է գլխացավերից:
Նրանք կարող են միաժամանակ որովայնի ցավեր ունենալ, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս ծնողներին՝ հաճախակի հարցնել երեխաներին՝ արդյոք նրանք գլխացավ կամ ստամոքսի ցավ ունեն: 37 աստիճանից բարձր ջերմաստիճան է հայտնաբերվում «բրիտանական» COVID-19 շտամով հիվանդ երեխաների գրեթե կեսի դեպքում։ Բացի այդ, կոկորդի ցավը նույնպես կարող է մատնանշել վարակի առկայության մասին: Մոտ 35%-ի մոտ առկա է ախորժակի կորուստ: Բժիշկների կարծիքով՝ այս նոր շտամով առավել հաճախ վարակվում են մեկ տարեկանից ցածր երեխաները: