ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը ներկայացրել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է առաջատար Հայաստանի բոլոր առևտրային բանկերի շրջանում՝ ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով՝ ընդհանուր 232 հիշատակում, ինչը կազմել է 2020թ. չորրորդ եռամսյակում լրատվական կայքերի, թերթերի և հեռուստաընկերությունների լրատվական
հաղորդումների հրապարակումների 43%:

Բանկն առաջատար է լրատվական կայքերում և թերթերում հիշատակումների քանակով՝ 204 հիշատակում և 27 հոդված:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաև չորրորդ եռամսյակում ԶԼՄ-ներում դրական հիշատակումների թվով. 191դրական հիշատակում Բանկի մասին:

Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շարքում ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների թվով և դրական հիշատակումների թվով առաջատարն էր նաև 2020թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ 445 հիշատակում: Հաշվետու
ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում Բանկի մասին եղել է 255 դրական հիշատակում:

2020թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների քանակով նույնպես առաջատարների ցուցակում էր և առաջատար էր թերթերում և հեռուստատեսությամբ հիշատակումների
թվով՝ 46 հոդված, 8 ռեպորտաժ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը առանձնահատուկ նշանակություն է տալիս իր հաճախորդների իրազեկմանը նորություններին, նոր պրոդուկտներին, հատուկ առաջարկներին և Բանկի կողմից իրականացվող ակցիաներին և օգտագործում է տեղեկատվության տարածման բոլոր հիմնական հարթակները՝ Բանկի հաճախորդներին առավելագույնս տեղեկացնելու համար:

MaxMonitor համակարգի միջոցով, որը վերահսկում է Հայաստանի բոլոր առևտրային բանկերի հրապարակումները, իրականացվում է բոլոր հայկական լրատվական կայքերի (մոտ 150 կայքեր), թերթերի (16 անվանում) և հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների (12 հեռուստաընկերություն) մոնիտորինգ՝ Հայաստանի 17 առևտրային բանկերի շրջանում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս