Վայքի բնակիչը դանակահարել է համաքաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» տեղափոխվել է Վայքի բնակիչ, 23-այա մի երիտասարդ:

Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: Սակայն այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, տուժած քաղաքացին չի օժանդակել հանցագործության արագ բացահայտմանը:
Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հունվարի 4-ին պարզվել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Վայք քաղաքի սկզբնամասում, որտեղ վեճ է ծագել:

Իրավապահները նաև պարզել են դանակահարողի անձ: Բացատրական աշխատանքի արդյունքում Վայքի բնակիչ, 25-ամյա երիտասարդը եկել է բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել նախաքննական մարմին ու խոստովանել, որ ինքն է ծալովի դանակով հարվածել տուժած համաքաղաքացուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս