Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգորնախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

Չավուշօղլուն այս մասին գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով #TekMilletİkiDevlet («Մեկ ազգ, երկու պետություն») հեշթեգը. գրում է ermenihaber-ը:

«Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,- գրել է Չավուշօղլուն: Հանդիպմանը կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները:




Լրահոս