Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարան է գնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպելու համար: Մենք տեցեկացանք, որ Փաշինյանը խոսել է մոսկովյան իր հանդիպում-քննարկումներից, Արցախի հետ կապված հարցերից, ինչպես նաև ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակարպչական աշխատաներից:
Նախ Փաշինյանն ասել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ շատ երկար են քննարկել Հայաստանի ռազմագերիների հարցը ու իրենք պետք է ամեն գնով հասնեն նրան, որ ադրբեջանական կողմը վերադարձնի մեր գերիներին: Վարչապետի խոսքերից հասկանալի է դարձել, որ ՌԴ իշխանությունները շատ լավ հարաբերություններ ունեն իր հետ: Փաշինյանը նշել է, որ պետք է այս ժամանահատվածում կենտրոնանալ տնտեսական ոլորտի վրա, որպեսզի կարողանան երկիրը հանել այս ծանր վիճակից:
Ինչ վերաբերվում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Փաշինյանն ասել է, որ չնայած այն բանին, թե 17 քաղաքական ուժերը հայտարարում են, որ իրենք դեմ են ընտրություններին, բայց ինքը ներքին քննարկումներում պարզել է, որ նրանք ևս ներքին կարգով պատրաստվում են գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: Թե երբ է պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը, Փաշինյանն ասել է, որ այն կախված է օրենսդիրների բարեխիղճ աշխատանքից, քանի որ կան օրենքներ, որոնք պետք է արագ փոփոխել, լրացնել, որպեսզի կարողանան ընտրություններ իրականացնել:
Ըստ մեր աղբյուրների՝ խմբակցությունում ևս իրավիճակ փոխվել, քանի որ իմքայլականները Փաշինյանի հետ հանդիպումից ավելի են գոտեպնդվել ու վստահ են, որ ոչ մի դեպքերում չպետք է հրաժարական ներկայացնեն:
Սոնա Գրիգորյան