
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը․ նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։ Արդեն գրասենյակներ են վարձել Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում, պատրաստվում են եւս 4-5 մարզում գրասենյակներ բացել։
«Ազատությունը» նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում գաղափարակից կուսակցությունների հետ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին ալյանսով մասնակցելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։