Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք. ապաքինվել է 471 անձ, մահացել՝ 11-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163972 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 619066 վերջին մեկ օրում` 2546 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7952 պացիենտ. մեկ օրում նվազել է 91-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 152320 անձ` վերջին մեկ օրում 471 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:




Լրահոս