
Այսպիսի փոփոխությունները խթանում են դասալքությունը: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կարծիք հայտնեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին : Այս նախագիծը պետք է վաղուց քննարկվեր, սակայն հետաքրքիր է, որ օրակարգ է ներառվել հենց այս ժամանակահտվածում՝ Արցախում տեղի ունեցած պատերազմից ամիսներ անց: Նախագծով առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար:
Մանրամասները՝ տեսանյութում