Արդեն մի քանի օր է՝ ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում քաղաքացիներ: Վերջիններս պնդում են, որ երկու օրվա ընթացքում տաքսի ծառայությունների սակագները կտրուկ բարձրացել են:
Օրինակ՝ սովորաբար առավոտյան ժամը՝ 9:30 10-ն ընկած ժամանակահատվածում թեյավճար չէր պահանջվում, իսկ արդեն երկու է օր է այդ ժամերին տաքսի պատվիրելու համար պահանջվում է թեյավճար: Իրավիճակն ավելի վատ էր երեկ, երբ մեկ ամբողջ օր գազալցակայաններում գազ չէր եղել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում է իրականացրել տաքսիների վարորդների շրջանում պարզելու համար, թե ինչ է թանկացման պատճառը: Թեմայի շուրջ փորձել ենք պարզաբանում ստանալ U տաքսի ծառայության պաշտոնական գրասենյակից:
Այնուհետեւ փորձել ենք պարզաբանում ստանալ նաեւ Yandex տաքսի ծառայության գրասենյակից:
Այսպիսով, արձանագրենք, չնայած տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը որպես թանկացման պատճառ ներկայացնում են գազի հետ կապված խնդիրը, սակայն նկատենք, որ թանկացումներ ժամանակ առ ժամանակ լինում են: Ստացվում է՝ տաքսի ծառայությունները օգտվելով երկրում առկա ճգնաժամային իրավիճակից արհեստականորեն թանկացնում են գրանցում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան