ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են քննելու կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը. անունները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի ստեղծումը։

Նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնում է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ արդեն հաստատվել է հանձնաժողովի կազմը և այն շուտով սկսելու է իր գործունեությունը։ Այն կունենա հետևյալ կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ): Պատգամավոր Անի Սամսոնյանը նկատում է՝ անցած տարի գործընթացը չշարունակվեց պատերազմի պատճառով։ Պատերազմի հետևանքների վերացումը  կանգնեցրել է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք առանձին ուսումնասիրության և քննության առարկա են, որի համար էլ առաջարկել են ստեղծել փաստահավաք հանձնաժողով։

Առաջիկա օրերին կհայտարարվի Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի օրվա և ժամի մասին: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով՝ հասնելով 163 հազար 972 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք:  Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 471-ով և հասել 152 հազար 320-ի: Իրականացվել է 2 հազար 546 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 619 հազար 066-ի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս