ՍՊԱՍՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի անդամ Մովսես Արիստակեսյանը չի բացառում, որ այսօրվա հանրահավաքում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին որոշում կայացվի: «Սեպտեմբերի 30-ի հանրահավաքը կլինի այս քրեաօլիգարխիկ համակարգի վերջի սկիզբը: Այդ օրը կհամարվի ջրբաժանի օր: Ժողովուրդը որոշում կկայացնի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անհապաղ հրաժարականի մասին: Պետք է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջ ներկայացվի, որն արտահերթ ռեժիմով կքննարկի ու կընդունի ՀՀ ԸՕ-ում Կոնգրեսի կողմից առաջարկվող փոփոխությունները: Այդ պահանջները կատարելու նպատակով ժողովուրդը շուրջօրյա ռեժիմով կմնա Ազատության հրապարակում, մինչ դրանց ընդունումը: Այնուհետեւ կսկսվի ժողովրդավարական նախագահական ընտրությունների կազմակերպումը: ՀՀ օրինակարգ նախագահի ընտրությունից հետո կլուծարվի ՀՀ Ազգային Ժողովը, եւ կսկսվեն ազատ, արդար խորհրդարանական ընտրությունները: Ահա սա պետք է լինի սեպտեմբերի 30-ի հանրահավաքի խորհուրդն ու նպատակը` ի փառս ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության լուսավոր ապագայի»,-ասաց նա՝ հավելելով, որ բացի շուրջօրյա նստացույցից, անհրաժեշտության դեպքում մինչ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումներ կայացնելը պետք է կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ չարգելված այլ մեթոդներ՝ շարունակվող հանրահավաքներ, կառավարական տարբեր մարմինների մոտ պիկետներ, ժողովրդական անհնազանդության այլ միջոցառումներ:




Լրահոս