![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/139371806_3353626394744030_305036990995637278_o.jpg)
Վերսկսվեցին Սանկտ Պետերբուրգ ??- Երևան ??- Սանկտ Պետերբուրգ ?? երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ – Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: