ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողություն ԱՊՊԱ գործակալության գրասենյակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի լույս 5-ի գիշերը, ժամը 2․45-ի սահմաններում, ՕԿԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Րաֆֆու փողոցում կասկածելի անձինք կան, որոնք ուսումնասիրում են կայանված ավտոմեքենաները։

Ահազանգի հետքերով մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցում հայտնաբերեց ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի։ Հետագա միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն ազգականի հետ Րաֆֆու փողոցում գործող ավտոապահովագրման գործակալություններից մեկի գրասենյակից համակարգիչներ է գողացել։

Բացատրական աշխատանքի արդյունքում մյուս երիտասարդը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին ու ևս խոստովանական բացատրություն տվեց։

Հետագա միջոցառումներով Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որը թաքցված էր չշահագործվող միկրոավտոբուսում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 




Լրահոս