
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։
Կատարված փոփոխությունների արդյունքում՝ ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։