Թուրքիայի իշխանությունները պլանավորում են հունվարի վերջին Ռուսաստանի հետ քննարկել C-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր հետագա մատակարարումների հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նա պարզաբանել Է, որ Անկարան պլանավորում Է «բազմաթիվ հարցեր քննարկել, այդ թվում՝ նաեւ այս հարցը»:
Էրդողանը նախազգուշացրել Է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում Է ընդունելու մատակարարումների հարցի վերաբերյալ եւ չի պատրաստվում ԱՄՆ-ից թույլտվություն վերցնել դրանց համար: Թուրքիան արդեն Ռուսաստանից գնել Է չորս դիվիզիոն C-400: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «ՌոսօբորոնԷքսպորտ»-ը հաղորդել Էր, որ Ռուսաստանն այդ պարտավորագիրը կատարել Է վաղաժամկետ, Թուրքիային մատակարարելով C-400 համակարգի բոլոր բաղադրիչները, ներառյալ հրթիռները:
Մոսկվան Անկարային մատակարարել Է 2,5 մլրդ դոլարի C-400 համակարգեր, պարտավորագրի մի մասը ձեւակերպվել Է որպես վարկ: 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հաղորդվել Է, որ Թուրքիան ամբողջությամբ փակել Է ՌԴ-ի հետ հաշիվները C-400-ի մատակարարումների դիմաց, պարտավորագիրը փակված Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: