ՏԵՍԱՆՅՈԻԹ. Ովքեր են ՊՆ-ի ուղեկցությամբ «Երևան սիթի» մտած մարդիկ՝ ազերինե՞ր, թե՞ պարսիկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սոցցանցերում և մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե իբր Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Արդեն այսօր Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնեց, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց:

ArmLur.am-ը եղավ Կոմիտասի «Երեւան սիթի»-ում՝ անձամբ  մասնաճյուղի  տնօրեն Արսեն Հակոբյանից հասկանալու համար, թե ինչ է կատարվել իրականում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս