Երեւանում ավազակային մի շարք հարձակումներ իրականացրած բանդան ամբողջությամբ ձերբակալվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ բանդայի կազմում պաշտոնյաներ, նրանց որդիներ կամ իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ չկան: Ինչ վերաբերում է նախկին հատուկջոկատայինների կամ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների մասնակցությանը, ինչի մասին նա ենթադրություններ էր արել մոտ 1 ամիս առաջ, ոստիկանապետը պարզաբանել է, որ ինքը դա ասել է` հիմնվելով այդ պահի օպերատիվ տեղեկատվության վրա: Այս պահի դրությամբ ավազակախումբը մեղադրվում է 4 ավազակային հարձակումների մեջ:
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ