ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. Իսակովի պողոտայում բախվել են Երեւանի բնակիչ 24-ամյա Հ. Խաչիկյանի վարած Toyota  եւ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Ա. Սահակյանի վարած Mercedes մակնիշների մեքենաները։ Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել են սթափ։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ բացի ինձանից, ով կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

Հասմիկ Կարապետյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում Ձեր վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ Ձեր մասով դրամական պահանջներ, օրինակ՝ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ Ձեր գործատուն աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:  Առանց Ձեր համաձայնության, վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ դատարանին` դատական որոշման հիման վրա:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զեկույցը կազմված է ԱՔՌԱ անդամ կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա եւ արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ է իրենից ներկայացնում երաշխավորման հիմնադրամը:

  Հերմինե Առաքելյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Առաքելյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:

Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 մլն հայկական դրամով։

 




Լրահոս