Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Աճյուններն ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով, վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները»,-մանրամասնեց Թադևոսյանը։