«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ պարզելու համար, թե որքանով է համակարծիք այն տեսակետի հետ, որ օրենսդիրները պետք է այսուհետ զենք ունենան իրենց մոտ:
Բանն այն է, որ պատերազմի ավարտից հետո, երբ խորհրդարան ներխուժեցին մի խումբ անձինք եւ ջարդուփշուր արեցին խորհրդարանի դահլիճը, դրանից հետո հայրենի օրենսդիրները վախենում են, որ գուցե փողոցումիրենք եւսյդ կարգավիճակում հայտնվեն: Ու ըստ մեր տեղեկությունների քննարկվել է պատգամավորներին զենք տրամադրելու տարբերակը, եւ եթե նման միջադեպերում հայտնվեն կարողնան իրնց պաշտպանել:
-«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման ժամանակ Էդուարդ Աղաջանյանն առաջարկել է պատգամավորներին զենք բաժանել: Եթե փողոցում կամ այլ վայրում անվտանգության խնդիր առաջանա կարողանան իրենց պաշտպանել: Որքանո՞վ է այս տեղեկությունն իրական:
-Անկեղծ ասած, միգուցե բաց եմ թողել այդ նիստը կամ հաղորդագրությունը, ինքս տեղյակ չեմ: Կոնկրետ ես չունեմ զենք:
-Անվտանգությունից ելնելով՝ Դուք կարծում եք՝ անհրաժե՞շտ է օրենսդիրն իր մոտ զենք ունենա:
-Ես անձամբ գտնում եմ, որ պետք չէ: Առիթից օգտվելով՝ ասեմ, որ մենք օրենք ընդունենք, որ բոլոր նրանք ովքեր համապատասխան բժշկական տեղեկանքներ ունենան զենք կրելու իրավունք: Խոսքս բոլոր քաղաքացիների մասին է: Բայց մեր՝ պատգամավորներիս դեպքում, որ պարտադիր ունենանք զենք, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Իսկ Էդուրդ Աղաջանյանն առաջարկել է, թե ոչ, անկեղծ ասած տեղյակ չեմ, չեմ լսել:
-Պարոն Աղազարյան, իբրեւ այս գաղափարն առաջացել է խորհրդարանի հայտնի դեպքից հետո, երբ քաղաքացիները մուտք գործեցին խորհրդարան, տեղեկություններ կան, որ Իմ քայլը խմբակցության շատ պատգամավորներ դեռեւս վախեցած են, չեն ուզում փողոց դուրս գալ, նիստերին վախեցած են գնում: Ձեզ մոտ կա՞ նման տպավորություն: Ձեր խմբակցությունում վախեցա՞ծ են պատգամավորները:
-Եթե առաջին օրերին կարելի է, ինչ-որ անհանգստություններ նկատել, հիմա դա չկա: Եթե նույնիսկ անհանգստություն լիներ, ապա զենք կրելու փաստարկն այդ անհրաժեշտությունը չէր թուլացնի: Ես վստահ չեմ, որ այս կամ այն պահին դա կարող է այն դերակատարությունն ունենալ, որի համար ինքը նախատեսված է:
-Իսկ նման կերպ զենքով, բոլորին զինելով, թե ընդդիմության եւ թե իշխանության կողմից վտանգներոց լի չե՞ք համարում:
-Ես վտանգներով լի չեմ համարում, քանի որ եթե ինչ-որ մարդկանց խումբ չարակամ ձեւով ուզենա հարձակվել մեկի տան վրա եւ ես գիտեմ, որ այդ մարդը նույնպես կարող է դիմակայել զնեքով, ապա շատ դեպքերում կզգուշանան: Որովհետեւ այն մարդիկ, որոնք ունենք չար նպատակներ, իրենք կարողանում են զենք հայթայթել տարբեր տեղերից: Եվ որպես կանոն՝ տուժում են հասարակ քաղաքացիները: Ես այդ իմաստով եմ գտնում, որ ճիշտ կլինի նաեւ հաշվի առնել մեր սահմաններում տիրող իրողությունը:
-Իսկ եթե օրենքում փոփոխություն կատարվի, եւ որոշում կայացվի հենց Դուք՝ պատգամավորներդ, պետք է ունենաք զենք, Դուք կկրե՞ք զենք:
-Ես չեմ կրի, ոչ:
-Ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք. օրինակ փողոցում քայլելիս Դուք անվտանգ եք Ձեզ զգում:
-Անկեղծ ասած ես միշտ տրանսպորտով եմ երթեւեկում: Հայտնի հայտարարության հենց հաջորդ օրը եղել են զարմացական հայացքներ. եղել են դեպքեր, երբ կոշտ խոսակցություն է եղել, բայց դրանից այն կողմ չի անցել:
-Դուք Հայաստանում Ձեզ անվտանգ եք զգում եւ այս պահի դրությամբ զենք ունենալու եւ կրելու խնդիր չե՞ք տեսնում:
-Այո, ես չեմ տեսնում որեւէ խնդիր:
Սոնա Գրիգորյան