ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս տարվա վերջ ՀՀ պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ․ նոյեմբերի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 947 միլիոն դոլար, որից 6.005 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, իսկ 1 մլրդ 943 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

2020-ի սկզբին ՀՀ պետական պարտքը կազմել էր 7 միլիարդ 321 միլիոն դրամ։ Այսպիսով՝ 11 ամիսների ընթացքում պետական պարտքը, դոլարային արտահայտությամբ, ավելացել է 626.2 մլն դոլարով կամ 8.5%-ով։ Նկատենք, որ պետական պարտքի ավելացումը կապված է նաև դոլարի թանկացման հետ, քանի որ  պետական պարտքը մեծապես մարվում և սպասարկվում է ԱՄՆ դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը վերջին տարվա ընթացքում ևս ցնցումների ենթարկվեց:

Այսպիսով՝ եթե դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը, տարեսկզբի համեմատ, աճել է 8․5%-ով, ապա դրամային արտահայտությամբ ավելացումը կազմում է 15%: Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ 2021-ի վերջում պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը։ Նկատենք, որ  ՀՀ պետական պարտքի վրա իր հետքն են թողել նաեւ 2020 թվականին տնտեսական ցնցումները, պայմանավորված նախ՝ կորոնավիրուսի համաճարակը, այնուհետև շուրջ 1․5 ամիս տևած պատերազմը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս