Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 177 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ՝ փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 1.2 հա տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման է դուրս բերվել 124 պայթյունավտագ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են ավելի քան 530 հա տարածք, 201.3 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23530 պայթյունավտանգ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:
Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու աշխատանքի սկզբից թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին: