
«Ես չգիտեմ` Քոչարյանի թիմը որն է»: Գալուստ Սահակյան «Հայկական Ժամանակ»10 տարի լինելով Քոչարյանի իշխանության գովասաններից, սազը ձեռքին` Գալուստ Սահակյանը Քոչարյանի հեռանալուց ընդամենը 3 տարի հետո չի կարողանում կողմնորոշվել, թե որն է Քոչարյանի թիմը: Ինչ խոսք, դժվար հարց է. 10 տարի գովել է նախագահ Քոչարյանին, 3 տարի գովում է Սերժ Սարգսյանին, բայց հիմա պետք է ընտրություն կատարի նրանց երկուսի միջեւ: Սահակյանի շփոթությունը հասկանալի է, բայց չպետք է մոռանալ, որ Գալուստ Գրիգորիչը, ինչպես ասում են, հին աղվես է: Նա կգտնի իրավիճակից դուրս գալու ելքը: Ի վերջո, Քոչարյանն ու Սարգսյանը որքան էլ կռվեն իրար հետ, հաստատ վճռական պահին չեն բաժանվի միմյանցից: