Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Զինծառողների շրջանում նմանատիպ միջոցառումները իրականացվում են ամեն օր` կորոնավիրուսային վարակի եւ այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:
Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումների անձնակազմը համալրված է օդակաթիլային ախտահանման շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներով: Ախտահանումն իրականացվում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով և քլոր պարունակող լուծույթներով:
Ախտահանումն իրականացվել է խաղաղապահների շտաբում, դիտակետերում եւ նրանց բնակության վայրերում:
Այսօրվա դրությամբ ախտահանվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը: