Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հարց ուղղեցին հայ ռազմագերիների մասին, որոնք գտնվում են Ադրբեջանում: Լրագրողը միաժամանակ նկատեց, որ տեղի են ունենում գործողություններ, որոնք չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ:
«Ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է եւ հենց նոյեմբերի 9-ի գիշերվա տեքստում եղել է, հետագայում քննարկվել է նաեւ տարբեր հեռախոսազրույցների ժամանակ: Հունվարի 11-ին այս հարցը քննարկվել է նաեւ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպեցին երեք երկրների ղեկավարները: Առաջին հերթին պետք էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկեր կազմեին այն մարդկանց, որոնք կորել են: Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամարդել է: Հայկական կողմից ցանկ միանգամից չի տրվել եւ տրվել է ոչ ամբողջությամբ: Հիմա գլխավոր հարց է մնում իրավիճակի հետևանքը, որը եղավ դեկտեմբերին Հադրութում եւ նրանք գերի ընկան հայտարարությունից հետո: Ադրբեջանական կողմը հայտարարել է՝ քանի որ նրանք հայտարարությունից հետո են գերի ընկել, ապա իրենց հարցը պետք է այլ կոնտեքստում քննարկել», – նշեց Լավրովը:
Վերջինս նշեց, թե պարբերաբար բարձրացնում են հարցը, որ այս թեման եւս պետք է փակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: «Մենք ցանկանում ենք, որ բացի Կարմիր Խաչից, այլ միջազգային կազմակերպություններ ևս առաքելություն իրականացնեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է հետագայում թողնել, այդ հարցով պետք է զբաղվեն նաեւ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այդ հարցը կարող է արագ լուծվել այն դեպքում, երբ կատարվեն այն հայտարարությունները, որոնք եղել են հայկական եւ ադրբեջանական կողմից», – հավելեց Լավրովը:
Մանրամասները՝ տեսանյութում