
Լուրեր են շրջանառվում, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազատվել է աշխատանքից: ArmLur.am-ին իշխանական աբյուրները փոխանցում են, որ Արսեն Թորոսյանին տանելու են կառավարության աշխատակազմի ղեկավար:
ArmLur.am-ը կապ հաստատեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ: Վերջինս ոչ հաստատեց ոչ էլ հերքեց տեղեկությունը, հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին:
Իսկ ահա ՀՀ նախագահի աշխատակազմից ArmLur.am-ին հայտնել են, որ ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը, այն օրվա ընթացքում կհրապարակվի։