
«Բնականաբար, դժգոհողներ ԴԱՀԿ-ից միշտ էլ լինելու են, որովհետեւ ոչ միշտ է հնարավոր լինում տվյալ վճիռը տրամաբանական ավարտին հասցնել, կատարել»:Հրայր Թովմասյան «azg.am»Քեթրինի Միհրան Պողոսյանի ներկայությունն, անշուշտ, կայուն երաշխիքներ է ստեղծում ԴԱՀԿ-ի ցածր վարկանիշը մշտապես պահպանելու համար: Իսկ արդարադատության նախարարը, փոխանակ համակարգի առողջացման ելքեր որոնելու, փորձում է դժգոհության հսկայական չափաբաժինն արդարացնել` պատճառաբանելով հնարավորությունները: Իսկ ո՞վ է խանգարում ԴԱՀԿ-ին այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել եւ մինչեւ վերջ բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները: Վերջիվերջո, «դատական կատարածուները» պետությունից ստանում են գումար աշխատելու, այլ ոչ թե հնարավորինս աշխատելու համար: