
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են կատարված աշխատանքների վերաբերյալ, արձանագրել բացթողումները։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է 2021 թվականի գերակա խնդիրներն ու հանձնարարականներ տվել առաջին եռամսյակում պլանավորված աշխատանքների վերաբերյալ։
Հավաք-խորհրդակցության ավարտին մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած ստորաբաժանումներն ու զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից։