Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: Մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 32 հազար 968, ապա այս 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 33 հազար 425:
Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 567-ից հասնելով 416-ի: Սրան զուգահեռ, նկատենք, որ մահացածների թիվը եւս ավելացել է՝ 7194-ով: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ եւ ամուսնալուծվել:
Պաշտոնական աղբյուրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2866, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 679-ով: Բայց, մյուս կողմից, պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2019-ի 11 ամիսներին՝ 14 հազար 359, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 10 հազար 769: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:
Ս.Հ.