
Ռուսաստանի ԱԻՆ-ը պիրոտեխնիկների հավելյալ խումբն է ուղարկել Ադրբեջան՝ Աղդամի շրջանն ականազերծելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։
«ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը պիրոտեխնիկներով թռչել է Ադրբեջանի Հանրապետության Գյանջա քաղաք։
Մասնագետները կհամալրեն գերատեսչության խմբավորումը, որը մարդասիրական առաքելության շրջանակներում արդեն ականազերծման աշխատանքներ է կատարում Աղդամի շրջանում»,- հայտնել են ԱԻՆ-ից։ Ավելի վաղ Ադրբեջան էր ուղարկվել ՌԴ ԱԻՆ-ի 20 պիրոտեխնիկ։