ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանի ընկերները զարմացած չեն. ինչու է ԱԺ նախագահը նման թուղթ ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ԱԱԾ-ին ուղղված հայտնի գրության հանրայնացումից հետո ՀՀ ԱԺ-ում երեկ ողջ օրը կուլիսներում քննարկում էին թեման. Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է, թե՞ ՀՀ ԱԱԾ-ն նրան հավաքագրել է այլ առիթով: Արդյո՞ք անհրաժեշտ է ձեռագաբանական փորձաքննություն՝ պարզելու, որ դա ԱԺ նախագահի ձեռագիրն է, թե ոչ:

Ամեն դեպքում տհաճ էր բոլոր պատգամավորների համար, որ խորհրդարանական երկրի ղեկավարի անցյալում եղել է մի դրվագ, որի համար նա ստիպված է եղել գրավոր խոստովանություն տալ երկրի հատուկ ծառայությանը՝ իր հայրենասիրության, նվիրվածության ու երկրին չդավաճանելու հաստատակամության մասին:

Զրուցեցինք Արարատ Միրզոյանի ընկերների հետ, որոնք ամենեւին չէին զարմացել, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, քանի որ գիտեին, որ 2007-ին Արարատ Միրզոյանը Ցեղասպանության թանգարանում աշխատանքի անցնելու համար ստիպված է եղել նման բովանդակությամբ մի թուղթ ստորագրել:

Իսկ թուրքական լրտես լինելու վարկածին չէին էլ ցանկանում հավատալ: Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ սա Արարատ Միրզոյանի կյանքում հրապարակային 2-րդ դեպքն էր, որ նա առնչվեց դավաճան բառի հետ. առաջին անգամ 2020-ի նոյեմբերի 9-ին նրան այդ բառն ասելով դաժան ծեծի ենթարկեցին, երկրորդ անգամ օրերս՝ հունվարի 16-ին նրան մեղադրեցին դավաճան լինելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս