«Ի՞նչ անեմ, ասեմ` ձեզ ուղարկեն այլ տեղ, որ թողեք մարդկանց հետ մի երկու բա՞ռ խոսամ: Հիմա վիրավորական բան ասեմ, կասեն… դեբիլ են, արա՛, սրանք, ներվայնանում եմ»:Ալիկ Սարգսյան «mamul.am»ՀՀ ոստիկանապետի նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս: Նա, որ շաբաթներ առաջ սիրալիր պատասխանում էր կառավարության առջեւ հավաքված անգամ կրպակատերերի ու բանակում զոհվածների հարազատների հարցերին, սկսել է «ներվայնանալ»: Նա բացահայտ ասել է, որ եթե որեւէ մեկը խանգարում է իրեն, կարող է «այլ տեղում» հայտնվել: Թեմայից դուրս էլ ասել է, թե Մարգար Օհանյանն իր «վրա» ցուցմունք չի տվել: Հետաքրքիր է, ոստիկանապետն ի՞նչ գիտի, որ ցուցմունք չի տվել, եթե գործը վարող ՀՔԾ-ի ղեկավարը չի հերքում ցուցմունքների առկայությունը: Իսկապես, մեր երկրում հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել: Բոլորի նյարդերը պրկված են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ