
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման է ենթարկվել 28-ամյա Պարգև Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: