Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ առողջապահական ոլորտում իսկական «տրաուր» է, երբ պարզ է դարձել, որ ՀՀ առողջապահության նախարար է նշանակվելու Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Թորոսյանին հաջողվել է մինչև պաշտոնանկությունը համոզել քաղաքական իշխանություններին, իրեն փոխարինող նշանակել իր ամեամտերիմ ընկերոջ կնոջը` Անահիտ Ավանեսյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ Թորոսյանի ու նորանշանակ նախարարի ընտանիքները շատ մտերիմ են` միասին բիզնես գործունեություն են իրականացնում: Նրանց կարելի է մշտապես միասին տեսնել, ու Թորոսյանն էլ իր այդ «պոստում» կարողացել է նշանակել տալ հենց Ավանեսյանին: Մեր տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանը հենց նախարար է նշանակվել, Ավանեսյանին «բերել» է իր թիմ ու հետագայում իրեն արդեն տեղակալ նշանանել: Բայց խնդիրն այն է, որ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, բայց իր մասնագիտությամբ էլ չի «փայլում»:
Վերջինիս գործընկերներն ասում են, որ իր ոլորտի վերաբերող հարցերին էլ կամուկացով է պատասխանում, կիաստ ու կմկմալով: Բայց արի ու տես, որ նման մարդուն Թորոսյանի ցանկությամբ նշանակել են ամենապատասխանատու պաշտոններից մեկին:
Իսկ ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանին, ապա իշխանության կուլիսներում թեժ քննարկվում է, որ վերջինս կառավարությունում ներքին կարգով թիմ կհավաքի ու առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ կիրականացնի:
Սոնա Գրիգորյան