«ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ». 70 ՕՐ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 70 օր թշնամու թիկունքում թաքնված եւ հրաշքով փրկված ժամկետային զինծառայող Արթուր Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է պատերազմի, հրաշքով ողջ մնալու եւ թշնամու թիկունքում հայտնվելու մասին։

 

Նշենք, որ Արթուրը Արցախի Մարտակերտ քաղաքից է։

«Երբ պատերազմը սկսվեց, այդ ժամանակ մենք գտնվում  էինք Ջաբրայիլում եւ հնեց առաջին օրվանից եղել ենք առաջնագծում: Երբ աստիճանաբար սկսեցինք տարածքներ կորցնելը, ստիպված եղանք նահանջել, եւ երբ վերջնական Ջաբրայիլն անցավ նրանց վերահսկողության տակ, մեզ տեղփոխեցին  Հադրութ: Հադրութում մի քանի օր թեժ մարտերին մասնակցելուց հետո թշնամին մեծ հարձակում գործեց մեծ սարի վրա, որտեղ մենք էինք  գտնվում, եւ նորից ստիպված եղանք նահանջել, բայց այնպես ստացվեց, որ չհասցրեցինք բոլորս հետ նահանջել, եւ բոլորս  ընկանք շրջափակման մեջ: Երբ արդեն գտնվում էինք շրջափակման մեջ, անընդհատ լսում էինք թե՛ քաղաքից, թե՛ հարակից տարածքներից կրակոցների ձայներ: Կրակոցները միակողմանի չէին, եւ հասկանում էինք, որ դեռ մարտերը շարունակվում են, սակայն որոշ ժամանակ անց կրակոցները դառնում են միակողմանի, այսինքն՝ կրակոցներ լսվում էին միայն թուրքերի կողմից, եւ այդպես արդեն հասկանում ենք, որ արդեն պատերազմն ավարտվել է, իսկ մենք գտնվում ենք թշնամում թիկունքում»,- պատմում է 70 օր անհետ կորած Արթուրը:

Մեր զրուցակցի խոսքով՝ սկզբնական շրջանում  եղել են շատ զինվորներով, սակայն նույն գաղափարը չկիսելու հետեւանքով  բաժանվում են, եւ մնում են 6 հոգով:

«Մենք վեցս ցանկանում էինք դեռ սպասել, դուրս չգալ, իսկ մնացածը չէին ուզում սպասել, եւ այդպես բաժանվեցինք: Գիտեմ, որ նրանցից մի քանիսը հաստատ զոհվել են, իսկ դիակներ շատ ենք տեսել թե՛ պատերազմի, թե՛ արդեն թաքնվելու ժամանակ: Իրականում այդ ամբողջ օրերի ընթացքում ապրել ենք անտառներում, սարերում, իսկ տներում մնալը ռիսկային էր, քանի որ իրենք մանրակրկիտ քննության էին ենթարկում, եւ հավանականությունը մեծ էր այնտեղ մեզ հայտնաբերելու: Իսկ ուտելիքը հայթայթում էինք մի քանի օրը մեկ,  գիշերները տներից մի քանի օրվա ուտելիք էինք հավաքում՝ փորձելով լինել հնարավորինս անշարժ, աննկատ, որպեսզի մեզ չգտնեն: Շատ դեպքեր են եղել, երբ թշնամին շատ մոտ  է մեզ եղել, բախտի, թե մեր հնարամտության շնորհիվ մեզ հաջողվել է անձայն, անշունչ պահել, որպեսզի չնկատվենք նրանց կողմից»,-ընդգծում է նա:

Արթուրի խոսքով՝ հուսահատության պահեր շատ են եղել, բայց մեկը մյուսին անընդհատ օգնել, աջակցել են. «Մեր պլանը ոչ թե սպասելն էր, այլ արդեն որոշել էինք, որ վեցով միասին մի ելք պետք է գտնենք եւ դուրս գանք: Շարժվում էինք հնարավորինս հարավ, որտեղ նկատվեց հեռախոսային կապ, մեր ընկերներից Արմանը զանգահարեց եղբորը, եւ տեղը բացատրելուց հետո եկան մեզ օգնության: Մենք միշտ էլ հավատացել ենք, որ դուրս ենք գալու, միշտ լավատես ենք եղել այդ հարցում, ինչն էլ մեզ դուրս հանեց այդ իրավիճակից»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ում Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը նրա ամենավաճառվող հինգերորդ ալբոմն է դարձել տարվա արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

«Գրեմմի»-ի տասնակի մրցանակակիրը 2021-ն սկսել է շատ լուրջ ձեռքբերմամբ՝ սահմանելով հերթական ռեկորդը:

Նա դարձել է առաջին արտիստուհին, որին հաջողվել է հինգ ալբոմ թողարկել, որոնք բեսթսելլերներ են ճանաչվել տարվա արդյունքներով:

Անցնող տարում երգչուհին իր երկրպագուներին ուրախացրել է նույնիսկ երկու սկավառակներով՝ հուլիսի վերջին՝ «Folklore»-ը, եւ դեկտեմբերի սկզբին՝ անսպասելի «Evermore»-ը:

Միացյալ Նահանգներում 2020 թվականին վաճառվել է նրա ստուդիական ութերորդ ալբոմի՝ «Folklore»-ի 1,276 մլն օրինակ:

Ավելի վաղ տարվա նրա ամենավաճառվող ալբոմներն են դարձել «Fearless»-ը (2009 թ.), «1989»-ը (2014 թ.), «Reputation»-ը (2017 թ.) եւ «Lover»-ը (2019 թ.):

Նախորդ ռեկորդը պատկանում Է Ադելին՝ նրա «25» (2016 եւ 2015 թվականներին) եւ «21» ( 2012 եւ 2011 թվականներին) ալբոմներով. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱՎԱՐՏՎԵԼ ՏԻՄԱՏԻԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ «Холостяк» ՇՈՈՒՆ

Աղբյուրները հայտնել են գործարար եւ երաժիշտ Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի նկարահանումների ավարտի մասին, ինչպես նաեւ հայտնել, թե ում է ընտրել աստղային փեսացուն։

Նախագիծը «ТНТ»-ով մեկնարկում է 2021թ.-ին, սակայն նկարահանումներն արդեն ավարտել են։ «Холостяк» շոուի հերոսն այս անգամ Ռուսաստանում հայտնի ռեփեր Տիմատին է եղել։ Հերոսի ընտրության վերաբերյալ տեղեկությունը Telegram-յան «Курятник» ալիքին հայտնել է մասնակիցներից մեկի ծանոթուհին։

«Տեղեկություն կա Տիմատիի մասին։ Չորս օր առաջ նկարահանել են «Холостяк»-ի եզրափակիչը։ Նա արդյունքում ոչ ոքի չի ընտրել։ Իմ ծանոթուհին հասել էր գրեթե եզրափակիչ»,- հայտնել է աղբյուրը։

Դատելով նրանից, որ երաժիշտն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում նախկին սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի ու որդու՝ Ռատմիրի հետ, նա որոշել է ընտրել նախկին սիրուն։ Երջանիկ պատահականությամբ Տիմատիի՝ Դուբայ ժամանելուց հետո Ռեշետովան պարծեցել է շքեղ ծաղկեփնջի լուսանկարով, իսկ համացանցում տեղեկություն է տարածվել, որ նախկին ամուսինները նույն վիլլայում են կանգ առել։

Մոդելը հերքել է գործարարի հետ վերամիավորման մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ նախկին սիրելիի հետ ջերմ հարաբերություններ է պահպանում միայն հանուն որդու եւ նրա հոգեկան առողջության:

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՑ

23-ամյա կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը հեռացել է վրացական «Թելավիից». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Վրացական ակումբը հրաժեշտ է տվել 7 խաղացողների, որոնց թվում է նաեւ հայ ֆուտբոլիստը: Հովհաննես Պողոսյանը նախորդ տարի էր տեղափոխվել «Թելավի», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է մեկ խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» ու «Նոայում»:

 




Լրահոս