ՄԱՏԱՂԻՍԻ ԳՆԴԻՑ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՇԱՏ ԿԱՅԻՆ. ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում Մատաղիսում թեժ մարտերի ժամանակ բեկորային ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գագիկ Միրզոյանը։

 

Գագիկը 16 օր հերոսաբար կռիվ է տվել առաջնագծում, որից հետո վիրավորվել է կասետային ռումբից։

Մերօրյա հերոսը ArmLur.am-ի հետ զրուցել է պատերազմի, ստացած վնասվածքի եւ այլ մանրամասների մասին։

«Տասներորդ ամիսը նոր էր լրացել, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Ծառայել եմ Մատաղիսում: Կիրակի էր, երբ պատերազմը սկսվեց, իսկ մենք կիրակի օրերը սովորաբար ուշ ենք արթնանում: Մեզ տեղյակ չեն պահել, որ պատերազմ է սկսվել, այն էլ՝ լայնամսշտաբ, առավոտյան  արթնանում ենք եւ լսում պայթյունի ձայներ: Տագնապ ընդհանրապես չի հնչել, ոչ մեկը մեզ բան  չի ասել, որ պատրաստ լինենք»,-պատմում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե  մինչ պատերազմը հակառակորդի կողմից շարժ նկատվում էր, թե ոչ, մեր զրուցակիցը նշում է. «Մինչեւ պատերազմը  մեր  գնդից  անընդհատ զինվորներ, տեխնիկաներ էին տանում դեպի առաջին գիծ, բայց մեզ ասում էին, թե նորմալ է, անհանգստանալու բան չկա, պարզապես այսկերպ զգուշություն ենք պահպանում: Շարժ նկատվում էր նաեւ հուլիսյան դեպքերի ժամանակ, հակառակորդի կողմից լավ կուտակումներ էին տեղի ունենում սահմանին, եւ էլի մեզ բան չասացին: Ես եղել եմ հրետանու վրա, սկզբից միայն  մտածում էի՝ հրանոթը բացազատենք եւ սկսենք մարտի մեջ մտնել թշնամու հետ, որպեսզի  մեր տղաներին՝ առաջնագծում կռվող, օգնեմ, որքան հնարավոր է շատ կրակենք եւ թշնամում շատ զոհեր պատճառենք, հետ նահանջենք, որ մեր զինվորները կարողանան կռվել, իսկ արդեն երկրորդական մտածել եմ ընտանիքիս մասին, զգում էի, որ շատ եմ կարոտել իրենց»:

Մերօրյա հերոս Գագիկը շուրջ մեկ ամիս կռվել է թշնամու դեմ, որից մեկ անգամ է մարտի բռնվել թշնամու դեմ, քանի որ վերջիններս անդադար հրետակոծության տակ են պահել մեր զինվորներին:

«Անձրեւի պես արկերը թափվում էին, եւ գլուխներս չէինք կարողանում վերեւ բարձրացնել: Անգամ իրենց տեխնիկան չեմ տեսել, քանի որ հիմնականում թիկունքում եմ եղել, բայց իրենց կողմից ԱԹՍ-ները շատ-շատ էին, եւ իրենց նախագահն  էլ ասել էր, որ ամեն մի հայ զինվորի համար մի ԱԹՍ կա, այդքան շատ է իրենց զինտեխնիկան: Մատաղիսի համար 7 օր կռիվ ենք մղել, իսկ 8-րդ օրն արդեն հանձնվեց: Ես վիրավորվել եմ հոկտեմբերի 24-ի գիշերը, երկու ժամ արնաքամ եմ եղել, մինչեւ հասցրել են Ստեփանակերտ», -եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՔՍԱՆԵՐԵՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Լացիոյի» դեմ

Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:

Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է «ԱԼԱՇԿԵՐՏ»

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն տեղափոխվել է Երեւանի «Ալաշկերտ»: 34-ամյա դարպասապահի նախորդ ակումբն էր Կարագանդայի «Շախտյորը», որի կազմը նա լքել էր դեկտեմբերին: Նախկինում նա հանդես է եկել նաեւ ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում: «Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը պրոֆեսիոնալ մոտեցման եւ գործադրած ջանքերի համար: Իմ եւ «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Դավիթ Յուրչենկոն:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցեց Ազգերի լիգայի բոլոր 6 հանդիպումներին:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

Կյանքի 72-րդ տարում կորոնավիրուսից մահացել Է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին: Այդ մասին հայտնել է նրա ընկերը: Գրաչեւսկու մահվան պատճառը դարձել Է կորոնավիրուսը: Բորիս Գրաչեւսկին ծնվել Է 1949 թվականի մարտի 18-ին: Խորհրդային եւ ռուսաստանցի կինոռեժիսոր էր ու սցանարիստ, կինոարտադրության կազմակերպիչ: 2002 թվականից «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավարն էր, Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր:

 

 

ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՎ

«Միլանի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորիով: «Ռոսոներիները» մտադիր են վարձակալել 23-ամյա անգլիացուն մինչեւ մրցաշրջանի ավարտ՝ հետագայում գնման տարբերակով: «Կապտանռնագույնները» ֆուտբոլիստին գնահատում են 30 միլիոն եվրո, բայց միլանցիները փորձում են ավելի քիչ գնով ձեռք բերել նրան: Տոմորին լոնդոնյան ակումբում է հանդես գալիս 2016 թվականից: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղում է «Դերբիում»:

 

 




Լրահոս