Լուսանկարն արվել է Էջմիածնում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արմավիրի մարզում կասկածելի հանգամանքներում 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաների հրդեհման փաստով: Այդ օրը՝ ժամը 06:00-ին, ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահագանզ է ստացվել, որ Հայկաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաների ապակիները կոտրել են, որից հետո հրկիզել են ավտոմեքենաները:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:
Լեւոն Սարդարյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Սարդարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ պայմաններ են գործում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար, եւ որքանով արդյունավետ են դրանք պաշտպանում կարկուտից:
Տիգրան Գեւորգյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի եւ պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, տարեկան 2% տոկոսադրույքով վարկեր։ Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաեւ քամիներից, թռչունների եւ խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում: Կարկտապաշտպան ցանցերի համար ներդրվող գումարը միանգամայն արդարացված է եւ համարվում է որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք: Խաղողի հակակարկտային ցանցերի համար կատարված հաշվարկային գնահատականները ցույց են տալիս, որ կարկտահարությունից տարեկան բերքի 45% կորստի դեպքում վնասի չափը ծրագրի իրականացման ժամանակահատվածում (7 տարի) ավելի քան 2.6 անգամ գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը, իսկ բերքի 30% կորստի դեպքում վնասի չափը շուրջ 75.0%-ով գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին: