ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկ ենք ստանում, տեղի վարձ ենք տալիս. գետնանցումում անմխիթար վիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հագուստ, կոշիկ, խաղալիք, ձուկ, միրգ, ծաղիկ, սրանք այն ապրանքներն են, որոնք վաճառվում են Իսակովի պողոտայի ստորգետնյա անցումում (Կիլիկիայի ավտոկայարանի մոտ)։ Այստեղ տարիներ շարունակ գործում են հագուստի, խաղալիքի եւ սննդամթերքի կրպակներ։

Սակայն ArmLur.am-ը եղավ Իսակովի պողոտայի գետնանցումում եւ պարզեց, որ առեւտուր չլինելու պատճառով մի քանի կրպակներ փակ են։ Իսկ նրանք, որոնք այս ցրտին շարունակում են աշխատել անցումում, տաղավարների վարձերը վճարում են վարկային միջոցներով։ Ի դեպ, ստորգետնյա այս անցումի սանիտարական վիճակի մասին ավելորդ ենք համարում խոսել։ Օրինակ, սննդամթերքը վաճառվում է առանց համապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․ Հ․Հ․




Լրահոս