Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել` այսօր` սեպտեմբերի 30-ին, Երեւանում հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի եւ երթի առնչությամբ: ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքը, սպասվում է, որ խաղաղ բնույթ է կրելու, այդուհանդերձ, կարող է առանց զգուշացման առճակատման եւ բռնության վերածվել: Դուք պետք է հնարավորինս խուսափեք միջոցառումների անցկացման վայրերից եւ զգույշ լինեք: Հետեւե՛ք տեղի իրադարձությունների լուսաբանմանը եւ զգո՛ն եղեք»:ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է կապված այդ զգուշացումը, մի՞թե ԱՄՆ-ն ինչ-որ կանխազգացում ունի, որ հենց այսօր հրավիրված հանրահավաքին արտասովոր բան է լինելու:ՊԱՏԱՍԽԱՆ. Ես միայն կարող եմ, ասել, որ այդ հայտարարություն անողներն ընդամենը անլուրջ մարդիկ են: Անգամ հավատս չի գալիս, որ մարդիկ կարող են այդչափ անլուրջ հայտարարություն անել: Վերջ:ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ«Հանրապետություն» կուսակցության անդամՊԱՏԱՍԽԱՆ. Ես այդ հայտարարության մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում եւ չեմ կարծում, թե այն ինչ-որ բան ենթադրում է կամ ինչ-որ բան նշանակում է: Ես կարծում եմ, որ մեր երկրում ժողովրդավարության հաստատումից ի վեր հրապարակային միջոցառումներ` ցույցեր, միտինգներ, երթեր, նման տիպի զանգվածային ակցիաներ կազմակերպելն արդեն շատ սովորական երեւույթ է դարձել, եւ մեր հասարակությունը, եթե, իհարկե, հատուկ հրահրողներ չլինեն, սադրիչ գործողություններ չի իրականացնի: Բնականաբար, այդ կուլտուրան, այդ մշակույթը վաղուց արդեն ձեւավորված է: Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե ինչն է հատկապես մտահոգել նման հայտարարություն անելու համար: Եւ կարծում եմ, որ ոչ միայն ՀՀ-ում ԱՄՆ քաղաքացիները, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիները որեւէ, այսպես ասած, մտահոգության խնդիր պետք է որ չունենան, հատկապես, որ երթերն ու ցույցերն արտոնվում են, եւ, բնականաբար, համապատասխան գործող օրենքի, նաեւ օրենքի պահապանները` ոստիկանները, իրենց տեղում են լինելու, եւ կարծում եմ, որ որեւէ քաղաքացիական անձ չի տուժելու: ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՀՀԿ անդամՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտն ասած, այս պահին ես ձեզնից եմ լսում, որ այդպիսի հայտարարություն են արել ամերիկացիները: Ամեն դեպքում, այդ բոլորի մեջ ես թատերականություն եմ տեսնում, այսինքն` որեւէ լուրջ բան ես չեմ սպասում առկա քաղաքական պրոցեսներից: Բոլոր կողմերից լցված են մեր ժողովրդին ապակողմնորոշելու` ե՛ւ դրսից, ե՛ւ իշխանությունը: Դժբախտաբար, այդ խաբելու գործին լծված է նաեւ մերօրյա ընդդիմություն կոչեցյալ Կոնգրեսը: Ես, օրինակ, ոչ մի արտառոց բան չեմ սպասում, ուստի այդ ամենն ավելի շատ թատերական ներկայացում է:ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ«Սարդարապատ» նախաձեռնության ղեկավարՊԱՏԱՍԽԱՆ. Դեսպանատունը միշտ եւ տարիներ շարունակ ՀԱԿ-ի հանրահավաքի օրերին նման զգուշացումներ արել է: Նույնը վերաբերում է նաեւ բախման եւ բռնության մասին զգուշացմանը: ԷՎԵԼԻՆԱ ԱՐԱԲՅԱՆՀայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվության բաժին ՊԱՏԱՍԽԱՆ. ԱՄՆ դեսպանատունն իր կողմից կարեւորվող հանրահավաքներից առաջ նմանատիպ հայտարարություններ արել է:ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ
ԱՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ