Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 245 հազար 639 տոննա հաց, մինչդեռ 2019-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 249 հազար 210 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում 1.4 տոկոսով պակասել են։
Նախորդ տարիներին, երբ հացի արտադրության ծավալները պակասում էին, մասնագետներն այն պայմանավորում էին մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները: Բայց նկատենք, որ միայն 2019-ին 2018 թվականի համեմատ արձանագրվել է հացի արտադրության ծավալների աճ։ Այդ ժամանակահատվածում տեսակետ էր շրջանառվում, որ ցուցանիշների ավելացումը կապված է տնտեսվարողների՝ստվերից դուրս գալու հետ:
Իսկ հիմա, ընդհակառակը, Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացել է (2020-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 10 հազար 400-ով) բայց մյուս կողմից՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն է պակասել։ Գուցե՞ տնտեսվարողները սկսել են դարձյալ ստվերում գործել։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան