ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարանտինի ժամկետը Հայաստանում երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը և վերացվել է օտարերկրյա քաղաքացիների՝ ցամաքային սահմանով ՀՀ մուտք գործելու սահմանափակումը` սկսած ս.թ. հունվարի 12-ից։
ՀՀ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ սահմանված պահանջներին համապատասխանող սերտիֆիկատ, իսկ դրա բացակայության բոլոր դեպքերում օդանավակայանում անցնել պարտադիր վճարովի ՊՇՌ հետազոտություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: