Այսօր կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ:
✔️Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները մեկնարկել են Վանաձորում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում:
✔️Շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում:
✔️Տեղի կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:
✔️Հետազոտության ախտորոշումը կատարվելու է ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պրոֆեսիոնալ ռադիոլոգների կողմից:
✔️Ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտություններն իրականացվելու են անվճար: