Քանի որ յուրաքանչյուր նոր սեզոն նշվում է նորաձեւության ոլորտում՝ նոր միտումներով, շատ կարեւոր է սովորել, թե ինչպես ճիշտ կերպով համատեղել հագուստի տարրերը, լրացնել դրանք պարագաներով, որպեսզի ստեղծվեն իսկապես նորաձեւ լուքեր եւ գրավիչ կերպարներ: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է դիզայներ Արայիկ Գաբաջյանի հետ:
Որոնք են 2021 թվականի նորաձև գույները
Դիզայների խոսքով՝ 2021 թվականի մոդայիկ գույններն են մանուշակագույնի եւ մոխրագույնի սառը երանգները, մանուշակագույնի եւ վարդագույնի ամենապասիվ խառը երանգները: Ինչպես նաեւ նորաձեւ է գոլ կապույտը, մուգ կարմիրը: Նորաձեւ է պրինտով ներկայացված արհեստական մորթիները, կարճ եւ երկար բաճկոնները:
Տաբատներ եւ բլուզներ
Տաբատներից նորաձեւ են սպորտային ոճերը, բլուզների առումով որպես ամենօրյա հագուստ դեռ գերակշռում են հուդդիները, oversize բլուզները:
Կոշիկներ եւ կիսակոշիկներ
Կոշիկներից նորաձեւություն են ներխուժել քառակուսի քթով լոդչկաները, որը նորաձեւթյուն թափանցելու համար պայքարել է 3 տարի, իսկ հիմա իր դիրքերը չի զիջում: Իսկ ահա աքսեսուարներից այս տարի շատ նորաձեւ են գոտիներն ու կորսետները, որոնք դարձել են հիմնական լուքի ամենակարեւոր մասերից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան