ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտրոն վարչական շրջանում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղացող առատ ձյունը նոր գլխացավանքներ է ստեղծել ինչպես մայրաքաղաքի կիսասառած փողոցներով երթեւեկող քաղաքացիների, այնպես էլ քաղաքային իշխանությունների համար: Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ հիմա փորձում է քաղաքացիներին համոզել, որ մայրաքաղաքում տեղացող առատ ձյունը մաքրվում է: Բայց ArmLur.am-ը շրջայցի ընթացքում պարզեց, որ Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքներում, մայթերին ձնամաքրման աշխատանքներ ընդհանրապես չեն իրականացվում:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւությաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն արդեն երկու օր է, ինչ տեղեկացնում է հանրապետությունում սպասվող եղանակային կտրուկ փոփոխությունների մասին: Օրինակ՝ կենտրոնը հունվարի 17-ին տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Ըստ կենտրոնի՝ Երեւանում հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։ Սակայն կենտրոնի հայտարարություններից հետո Երեւանի քաղաքապետարանն ամեն անգամ անակնկալի է գալիս եւ անհարմար վիճակում թողնում քաղաքացուն:

Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել այն մասին, որ այսօր վաղ առավոտից ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում։ Իսկ վերջում նշել է, որ աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում: Բայց Կենտրոն վարչական շրջանում ինչպես տեսնում եք որեւէ տեխնիկա չի աշխատում։ Իսկ տեղացած ձյունը, որն այժմ վերածվել է ցեխի, ժամեր անց այն սառելու է։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս