
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին որակազրկվել է երկու խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ Մեսին ձեռքով հարվածել էր «Ատլետիկի» ֆուտբոլիստին, որի համար արժանացել էր կարմիր քարտի: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Մեսիին որակազրկել է երկու խաղով:
Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է բողոքարկել ֆեդերացիայի որոշումը:
Մեսին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ է, որ կարմիր քարտի է արժանանում «Բարսելոնա»-ի կազմում: Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը 2:3 հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ին: