ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի փողոցներում անմխիթար վիճակ է, իսկ Հայկ Մարությանը կրկին արձակուրդում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Սակայն տեղացող առատ ձյունը նոր գլխացավանքներ է ստեղծել ինչպես մայրաքաղաքի կիսասառած փողոցներով երթեւեկող քաղաքացիների, այնպես էլ քաղաքային իշխանությունների համար: Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ հիմա փորձում է քաղաքացիներին համոզել, որ մայրաքաղաքում տեղացող առատ ձյունը մաքրվում է:

Բայց ArmLur.am-ը տարբեր շրջայցերի ընթացքում պարզում է, որ տարբեր վարչական շրջանների բակային տարածքներում, մայթերին ձնամաքրման աշխատանքներ ընդհանրապես չեն իրականացվում: Թե ինչով է զբաղված քաղաքային իշխանությունը, դժվար է ասել, սակայն ամեն դեպքում նկատենք՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս